Որպես հեռուստամեկնաբան և առաջին հերթին որպես հայ՝ ես միշտ հանդուրժող կերպով եմ վերաբերվում այլակարծությանը, քանի որ կարծիքների բախումը կարող է մտածող մարդկանց հանգեցնել որևէ ճշմարտության։

Վերջին 2-3 տարիներին այլակարծությանը փոխարինելու եկավ ատելության խոսքը՝ եթե մեծամասնության կարծիքին չես, նշանակում է՝ թշնամի ես։

Արցախյան երկրորդ պատերազմը բացի հայ ժողովրդին պատմական ողբերգություն բերելուց, նաև մի ճշմարտություն ապացուցեց՝ չպետք է հանդուրժել ամբոխին։ Երբ դու փորձում ես հարգանքով վերաբերվել կարծիք չունեցող մարդկանց, միևնույն է, նրանք դա չեն հասկանա, քանի որ այսօր նրանք ծրագրավորված են մի քարացած արտահայտության համար, վաղը կարող են նույն այդ մարդիկ այլոց կողմից ծրագրավորվել այլ արտահայտություններ կրկնելու համար։

Հետևաբար, անիմաստ համարելով ամբոխին տրամաբանված ինֆորմացիա տալը, ես պարզապես արգելափակում եմ քարացած մտքեր կրկնող և սեփական կարծիք չունեցող մարդկանց՝ լինեն դրանք վիրտուալ իրականության ֆեյք պրոֆիլներ, թե իրական կյանքում մեր ծանոթները։

Պետք է սկսենք ինքնամաքրվել և երկրի զարգացման համար ազատվել հիմարներից։ Հայաստան պետությանը մտածող մարդիկ են պետք, մենք ժամանակ չունենք՝ ծախսելու անիմաստ գործերի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել