Տիկին Lena Nazaryan գիտե՞ք, որ զուգահեռ իրականությունը ձեր պատճառով այս տեսքն ունի: Գիտե՞ք, որ բազմաթիվ մանուկներ իրենց հայրիկների շիրիմներին են գնում այցելության մանկապարտեզի փոխարեն,գիտե՞ք, որ բազմաթիվ մանուկներ զրկվել են իրենց մանկությունից, գիտե՞ք, որ երեխաները հայրնիքից հեռանալուց այդ դպրոցների պատերին գրառմամբ ձեզ անիծել են, գիտե՞ք, որ շատերը մեքենաների մեջ են քնում ... Գիտե՞ք, որ մինչ դուք գեղեցկության սրահում փորձում էիք «գեղեցկանալ» նույն պահին` անտուն ,անհայրենիք, պետության կողմից լքված, թուրքի ձեռքից մազապուրծ երեխաների ծնողները անիծում են ձեզ:
Ձեր կուսակցությունը իրական դժոխք է ու այդ դժողքը դուք եք սարքել, ձեր ֆեյքերի բանակով ատելություն, դավաճանություն, անտարբերություն սերմանելով հասարակության մեջ: Տիկին Լենա ոչ վաղ անցյալում, երբ բնապահպան էիք իբրև` Камаз - ների դիմաց, շատ ժամանակ անգամ տակն էիք պառկում, որ բնությունը չվնասվի, հիմա, երբ ամբողջ պետությունը ձեր ապիկարության,անգործության փողոցային անգրագետ գործիչների պատճառով աղետի մեջ է, դուք սիրտ ու երես ունե՞ք, որ մտնեք գեղեցկության սրահ:
Հ.Գ պատասխանատվությունից չեք խուսափելու դա միանշանակ է և դուք` որպես դավճաններ արդեն պատմության գրքերի մեջ ներառված մաս եք, բայց կոչ եմ անում ձեզ այս իրականության մեջ հեռվից վաղը մի պահ Եռաբլուրին նայեք մի գուցե ձեր մեջ էլ որևէ բան փոխվի: Հա ու չհամարձակվե՛ք Եռաբլուր ոտք դնել` դա հանկարծ չպղծեք!
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել