Եկեք արձանագրենք, որ պարտությունը դեռ չի ավարտվել։ Այն դեռ շարունակվում է։ Հայաստանի կառավարությունը դեռ շարունակում է զինաթափել մեր ամրոցները և դուրս բերել զորքը։
Բայց դա դեռ ամենը չէ... Հայաստանը որևէ կերպ պաշտպանված չէ Ադրբեջանի և Թուրքիայի նորանոր պահանջներից։
Քանի որ Նիկոլի ստորագրած «ֆսծյուլը» (©
ArmComedy
) պայմանագիր չէ, համաձայնագիր չէ, ըստ էության «վերելակային պայմանավորվածություն» է, որը պահող միակ բանը Պուտինի ստորագրությունն է։
Ադրբեջանն արդեն տարածքային ու դրամական պահանջներ է բարձրաձայնում։ Ու կառավարության շենքում նստած չմոն հաստատ այն մարդը չէ, որ ի վիճակի լինի ասել «ո՛չ» այդ պահանջներին։
Այս մասին լավ կանեն մտածեն այն մարդիկ, որոնք իրենց բնից հեռու չեն տեսնում, և որոնք կրկնում են, թե «Նիկոլը մեր ձագերին փրկեց»։ Այդքան վստահ մի եղեք։
Ոչ ձեր ձագերն են փրկված, ոչ էլ ձեր ծակերն են ապահով, որը մեջները պախկվեք ու մտածեք, որ վտանգն անցնելու է. ինչքան շարունակեք այս դավաճանին սատարել, այնքան ավելի շուտ է այդ վտանգը չոքելու ձեր դռան դիմաց ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել