Նիկոլը հրաժարական չի գրի, որովհետև սարսափում ա իշխանությունը կորցնելուց:
Իմքայլականները նրան չեն հանի, որովհետև սարսափում են Նիկոլից:
Ազգը կշարունակի պառակտված մնալ:
Մենք ավելի շատ կզզվենք իրարից:

#զզվելու ենք, #ատելու ենք, #անիծելու ենք... Կարող եմ շարունակել անվերջ...

... Ու մի օր կկորցնենք և Հայաստանը:

Պարոն վարչապետ, մի սարսափեք, գնացեք, և հայերը կդադարեն ատել իրար:
Տիկնայք և պարոնայք իմքայլականներ, մի սարսափեք Նիկոլից, ազատեք նրան այդ անտանելի իշխանության բեռից, և հայերը կդադարեն զզվել ու անիծել իրար:

Դուք եկաք իշխանության ատել սովորեցնելով...
Հեռանալով կվերադարձնեք մեզնից գողացած սերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել