Խղճուկ տեսարան... Ժամանակին ճիշտ այս նույն դիրքով Ալիևի կողքն էր նստած Նիկոլը: Հիմա հայկական երկու պետությունների ղեկավարներն արդեն միմյանց երեսի էլ չեն կարող նայել:

Պատասխանատվությունն անխուսափելի է, Նիկոլ: Չես կարող մարսել այս դավաճանությունը: Մի պահ պատկերացրու, որ դիմացինդ Արայիկ Հարությունյանը չէ: Պատկերացրու Արցախի հայրենազրկված ու որդեկորույս մայր է այդտեղ նստած: Ի՞նչ պիտի անեիր, նորից հիմար տեքստե՞րդ արտասանեիր ճանապարհային քարտեզի մասին: Պատկերացրու որբացած երեխա է դիմացինդ, կամ այրիացած կին... Ի՞նչ պիտի խոսեիր, դավաճան, ի՞նչ:

Դու պիտի գնաս, Նիկոլ: Քեզ էլ խղճա, դժբախտացած ժողովրդին էլ, մեր կործանվող Հայրենիքն էլ: Գնա՛:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել