Pastinfo.am-ը գրում է․

Չինաստանի իշխանությունները Ռուսաստանին սահմանակից Մանչժուրիա քաղաքում կարանտին են հայտարարել, քանի որ այնտեղ գրանցվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

Քաղաքի բնակիչներին արգելել են այցելել հասարակական վայրեր կամ մասնակցել մեծամասշտաբ միջոցառումների։ Մասնագետները համաճարակաբանական հետաքննություն են իրականացնում քաղաքում հաստատված երկու նոր դեպքի հետ կապված։ Քաղաքում ապրում է ավելի քան 172 հազար մարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել