Շոկն այլևս հաղթահարված է, և մենք գիտենք՝ ինչի հետ գործ ունենք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արմեն Մինասյանը։

Այսօր լրանում է կապիտուլյացիոն ակտի 10-րդ օրը։ Եթե մինչև այսօր կյանքի իրավունք ունեին «շոկ» ասվածը, ինֆորմացիոն վակուումը, քարոզչական խռխռոցը, նույնիսկ՝ տեղի ունեցողի «ոչ հողեղեն» բնույթը, ապա․

1. Շոկն այլևս հաղթահարված է, և մենք գիտենք՝ ինչի հետ գործ ունենք։

2. Տեղեկատվական փազլն այլևս հավաքված է, իսկ Մովսես Հակոբյանի ասուլիսում պարզաբանված են նույնիսկ դետալները։

3. Այսօր գիշեր Աղդամի շրջանն առանց որևէ կրակոցի փոխանցվելու է թշնամուն։

Ուստի այսօր գիշեր 00։01-ի դրությամբ տեղի ունեցածի պատասխանատուն են բոլորը՝ պատգամավորներից մինչև նախարարներ, փոխնախարարներից մինչև մարզպետներ։

Եթե ես էլ հնարավորություն չունենամ, 3 մլն-ի մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր ձեր երեխաներին կբացատրեն, թե ովքեր են իրենց ծնողները և ինչի իրավունք ունեն նրանք, ինչինը չունեն։

Հ.Գ. Այս գրառումը կարևորեցի նրա համար, որ քայլարաստների մի զգալի մաս իր համար ալիբի է գտել, թե՝ «սաղ Նիկոլն ա արել, մեզնից ի՞նչ աչոտ պիտի ուզեն»։ Տեղեկացնեմ, որ սրանով պատասխանատվությունից չեք թռնելու, բարոյական պատասխանատվությունից։ Մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է»,- գրել է քաղաքագետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել