Pastinfo.am-ը գրում է․

Ի աջակցություն Փաշինյանի կառավարության դիմաց ակցիա իրականացնողներից մեկը պատմում է՝ դիրքերում խորոված է կերել, նախկինում չի ծառայել, երազել է համազգեստ կրել, բայց պատերազմին ծառայել հետախուզությունում՝ կամավորական ջոկատի կազմում:

Ես առաջին անգամ,որ գնացել եմ դիրքեր, խորովածից բռնած ամեն ինչ եղել է։ Ես խորովածի համար չեմ գնացել, ես գնացել եմ իմ սրբության համար, իմ հայրենիքի համար, բոլորիս համար։ Ես ընդհանրապես չեմ ծառայել, ես կյանքում զենք չեմ բռնել, իմ երազանքն է եղել զինվորական համազգեստ հագնելը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարեց կառավարության դիմաց ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի ակցիա իրականացնողներից մեկը, որը թեև նախկինում չի ծառայել, բայց պնդում է, որ մասնակցել է մարտական գործողություններին:

Նրա խոսքով՝ մարտերին մասնակցել է հենց առաջին օրվանից, Մարտակերտից բռնած մինչև Մարտունի 2՝ Ճարտար գյուղը։ Նա նշեց, որ ինքը պատերազմի օրերին հետախույզ է եղել՝ կամավոր ջոկատով։

«Փաստինֆո»-ի հարցին` թե ինչու է զինվորական համազգեստով եկել հանրահավաքի` տղամարդն ասաց, որ զինվորական համազգեստ կրելը իր երազանքն է եղել, քանի որ չի ծառայել: «Ես կյանքում չեմ ծառայել, երազել եմ ֆորմա հագնեմ ու իմ երազանքը կատարվեց։ Ինձ ասում էին՝ դիրքեր չհելնես, աում եմ ինչի համար, ասում են՝ վատ է։ Դիրք հելնելը տղու համար է, դիրք հելնելով դու ապացուցում ես, որ նվիրյալ ես քո ազգին, դիրքեր հելնելով դու պաշտպանում ես քո ընտանիքին, քո երեխեքին»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ ինքը գիշերը համազգեստով է քնում, համազգեստը չի հանում։

«Ես իմ անկողնում համազգեստով եմ քնում, կնոջս մոտ համազգեստով եմ քնում»,- ասաց նա։

Նշենք, որ Կառավարության դիմաց հավաքվել են Նիկոլ Փաշինյանին իրենց աջակցությունը հայտմոց քաղաքազցիներ, որոնց մի մասը զինվորական համազգեստով են։ Արձանագրենք, որ վերջիններս թեև զինվորական համազգեստվ են, ինչը արդարացնում էին նրանով, թե հենց նոր են եկել դիրքերից, մինչդեռ համազգստի վրա չկա նշված արյան կարգի մասին տվյաներ, որը պարտադիր պայման է յուրաքանչյուր զինծառայողի, մարտական գործողությունների մասնակցող կամավորականի կամ պահեստազորայինի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել