2018-ի հեղաշրջման առաջին օրից անխնա քննադատել եմ այս իշխանություններին, անձամբ Նիկոլին։ Երբ ամբողջ դաշտում հազիվ 20-25 հոգի էր հանդգնում բաց արտահայտվել Նիկոլի դեմ, դրանցից մեկը ես էի։

Այսօր, երբ տասնամյակներով իր հրահրած ատելությունն իր գլխին է գալիս, կկարծեք, թե չարախնդալու եմ... Ո՛չ։

Միայն Արցախ աշխարհը կորցնելուց, պատերազմի և համավարակի բովում հազարավոր ճակատագրեր հրկիզելուց հետո շատերի աչքերը բացվեցին։ Հասկանո՞ւմ եք, թե սա ինչ սարսափելի գին է։ Միայն այսպիսի գժվելու չափ ահավոր գնով շատերը կարողացան տեսնել կեղծ սիրո դիմակի հետևում թաքնված հրեշի իրական դեմքը։

2,5 տարում սրա ավիրածը տասնամյակներ ենք վերականգնելու։ Պատերազմի սպառնալիքն էլ դեռ շատ իրական է ու մոտ։

Այս աղետը մեր տգիտության արդյունքն էր։ Միայն ծայրահեղ տգետ ու հետամնաց հասարակությունում կարող էր Նիկոլը հաջողել, ամբողջությամբ տիրեր մարդկանց սրտերին և մտքերին։

Մենք պիտի կրթվենք ու կրթենք։

Երկար, ծանր, բայց միակ ճանապարհն է։

Աստված զոհվածների հոգիները լուսավորի և առողջություն տա վիրավորներին։

Աստված հեռու պահի մեզ գոռոզությունից, կեղծ հպարտությունից, ուժ և խոհեմություն տա մեզ առաջ գնալու։

#դեպիՀաղթանակ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել