Բազմաթիվ արցախցիներ պատրաստվում են անվերադարձ գաղթել Ռուսաստան։

Հիմա պետք է հատուկ պետական կոմիտեներ ստեղծվեին, նրանց խնդիրներով զբաղվեին, Ռուսաստանի հետ աշխատանք տանեին Արցախում անվտանգության ապահովման եւ բնակչության վերադարձի խնդիրներով։

Ի՞նչ ենք տեսնում․ պարտվողները միայն աթոռ պահելու մասին են մտածում։ Մենք գենոֆոնդ ենք անվերադարձ կորցնում, տարածքներ ենք կորցնում։

Ո՞նց է կարելի գնահատել այս ամենը։

Տեսնում ենք նախկին-ներկաների, թալանողների դիսկուրս, հասարակության ստորին խավի ցածր բնազդների վրա խաղ։

Իսկական թալանը հիմա է տեղի ունենում՝ տարածքների, ազգային հարստության, գենոֆոնդի, անվտանգության կորուստներ...

Այսքան ստոր արարածներ որտեղի՞ց են գտել «ԻՄ ՔԱՅԼԸ» լցնելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել