Խոսեցիք ամեն ինչից, բայց չասեցիք ամենակարևորը՝ ինչո՞ւ...
Դեռ սպասում եմ մարդկայնորեն այդ «ինչու»-ի պատասխանին, և այդ պատասխանին սպասում է մի ողջ ժողովուրդ, որի հետ չի քննարկվել այդ «ինչու»-ն...

Խոսե՜ք, քանի որ զինվորը դեռ սահմանին սպասում է հրամանի, խոսե՛ք, քանի որ լիքը հայեր պատրաստ են միանալ ու կռվել, սուտը համեղ չէ, անորոշությունն էլ՝ դառը:
Պահանջ կա, խոսեք ու պարզ ու ոչ կիսատ-պռատ:

Երկրի նախագահը տեղյակ չէ որոշումից, չի՛ քննարկվել, երկրի խորհրդարանի 90%-ը տեղյակ չէ, չի՛ քննարկվել, ժողովուրդը տեղյակ չէ, չի՛ քննարկվել, ապա ո՞ւմ հետ է քննարկվել այս հարցը, ինչպես մեզանից շուտ այդ մասին տեղյակ էին խոհանոցներում, բայց ոչ խորհրդարանը, նախագահն ու, ամենակարևորը, ժողովուրդը:
Դեռ սպասում եմ հստակ առանց որևէ մեկին մեղադրելու այլ, հստակ բացատրություն քայլերի ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ։

Խնդրանքս ժողովրդին․ չպառակտվե՛ք, մենք իրավունք չունենք պարտվելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել