Նոյեմբերի 1-ի գիշերը և այսօր՝ օրվա ընթացքում, ադրբեջանական զինուժը շարունակել է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը:

Իրավիճակը, հատկապես Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, ինչպես նաև հարակից բնակավայրերում անհանգիստ է:

Գրադի և սմերչի կայանքներից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի՝ այստեղ կիրառվում է նաև ռազմական ավիացիա:

Տուժածներ չկան:

Մյուս բնակավայրերում իրավիճակը հարաբերական հանգիստ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել