Եթե նկատեցիք, գրեթե անդրադարձ չեմ կատարել Իրանի առաջարկած կարգավորման ծրագրին։ Պատճառը մեկն է՝ այն, ըստ էության, արդիական չէ։ Շատ ավելի կարևոր է Հայաստան-Իրան երկկողմ այն օրակարգը, որը խիստ հրատապ է ներկա պատերազմական պայմաններում։

Ըստ այդմ, պետք է ապահովել երկու երկրների միջև անխափան ցամաքային կապը և կենսական նշանակության բեռների անարգել անցումն այդ ճանապարհով, ստեղծել պատերազմի հետ կապված տեղեկատվության փոխանակման և համակարգման օպերատիվ խողովակ, քննարկել համատեղ կամ իրանական աջակցությամբ հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու հնարավորությունները մերձարաքսյան գոտում և այլ հարցեր, որոնց մասին այստեղ գրելն ավելորդ եմ համարում։

Շատ ավելի լավ կլիներ, եթե այս ամենն արվեր մինչև պատերազմը, բայց ունենք այն, ինչ ունենք։

#մահ_թշնամուն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել