News.am-ը գրում է.

Լսում ենք, որ ուզում են փոխզիջումների գնալ, էսքան մարդ զոհվել է, այդ թվում՝ իմ ամուսինը։ Մենք չենք ուզում, որ էդ զոհողությունը գնա ու կորչի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խանում Խաչատրյանը, ում ամուսինը պատերազմի սկսվելու մասին լուրը լսելուց հետո որոշել է, որ ռազմաճակատ է մեկնելու։

«Էդ մարդիկ գիտակցել են, թե որտեղ են գնում, իմացել են, որ նույնիսկ, եթե չմահանան, հաստատ լիովին առողջ հետ չեն գալու։ Չենք ուզում, որ դա անտեսեն, մեր պահանջն այն է, որ հող չզիջեն, եթե բանը հասնի մեր գնալուն, մենք պատրաստ ենք դրան։ Մենք չենք ուզում, որ իրենց թափած արյունը կորչի։ Էդ ցավոտ փոխզիջումների մասին լուրը կոտրել է բոլորիս։ Եթե հիմա մենք իրենց զիջենք, 4 տարի հետո էլ Ստեփանակերտը, Մարտակերտը, Շուշին կցանկանան վերցնել, դրանից հետո էլ հերթը Երևանին կհասնի»,– ասաց Խանումը։

Նրա ամուսինը՝ 38–ամյա Բագրատ Սանամյանը սեպտեմբերի 28-ին ներկայացել է զինկոմիսարիատ ու նույն օրն էլ մեկնել առաջնագիծ։ Տեղ հասնելուն պես զանգել է կնոջը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել