Արդեն ակնհայտ է դառնում, որ պայմանական երրորդ աշխարհամարտը Մերձավոր Արևելքում է լինելու, ու արդեն պետությունների կոալիցիաներն են ուրվագծվում։
Աշխարհամարտերի ժամանակ են ծնվում նոր երկրներ ու մասնատվում եղածները։

Առաջին ու Երկրորդ աշխարհամարտների ժամանակ կոալիցիաները պատերազմների նախօրյակին էին ձևավորվում, երբ ընտրվում էր առանցքային թիրախ երկիրը, որն մշակութաբանական ու գաղափարախոսական առումով վտանգ էր ներկայացնում համաշխարհային կարգին։

Մինչ կոալիցիաների ձևավորվելը առանցքային երկրների միջև հակասությունները խորն էին, սակայն ընդհանուր նպատակի համար դրանք երկրորդական էին դառնում։

Թուրքիան վտանգավոր գաղափարախոսություն է ընտրել, որը սպառնում է արդեն մեծ երկրներին ու մշակութաբանական սպառնալիք է իրենից ներկայացնում։

Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներում մի շատ կարևոր վիճակ է ստեղծվել, որտեղ Անտանտի դերը կարող է Մինսկի խումբը կատարել։

Համաշխարհային վտանգը կրող երկիրն արդեն ուրվագծվում է, վտանգավոր գաղափարախոսությունը թուրանիզմն ու իսլամիզմն է, սպառնալիքի տակ գտնվող երկրները նույնպես հայտնի են։

Հետաքրքիր է նաև այն, որ Երկրորդ աշխարհամարտի կաղապարներն են սկսել ձևավորել, հիմա նոր Հիտլերի թեկնածու կերպարն է ստեղծվում։

Մեծ խաղը կամ Մեծ որսը դեռ նոր է սկսվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել