Tert.am-ը գրում է․

Թուրքիայի նոր հայտարարությունը սեյսմիկ հետազոտությունների մասին, որոնք իրականացնում է Oruc Reis նավը ռազմական նավերի խմբի ուղեկցությամբ հունական Հռոդոս կղզուց հարավ ընկած հատվածում, խախտում է միջազգային իրավունքը: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման հայտարարությամբ կիրակի հանդես է եկել Հունաստանի ԱԳՆ-ն:

Թուրքիան կիրակի գիշեր հրապարակել էր հերթական միջազգային ծանուցումը, որում ասվում է, որ Oruc Reis-ը մինչև նոյեմբերի 4-ը սեյսմիկ հետախուզական աշխատանքներ կիրականացնի Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում՝ Հռոդոս կղզուց հարավ և Կարպատոս կղզուց հարավ-արևելք ընկած հատվածում: 

Հունաստանի ԱԳՆ-ից ընդգծել են, որ «թուրքական կողմից նոր ծանուցում տալը հերթական անգամ ցույց է տալիս, որ Թուրքիան սադրիչ գործողությունների շարունակական սրմամբ և իրավախախտումներով արհամարհում է միջազգային իրավունքի հիմնական դրույթները»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել