Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել Է Միջերկրական ծովի արևելյան մասում Թուրքիայի միակողմանի գործողությունների հարցում Հունաստանին լիակատար աջակցելու մասին, գրում է Greek City Times-ը։

«Իսրայելը մտահոգությամբ է հետևում Միջերկրական ծովի արևելյան հատվածում տեղի ունեցած վերջին իրադարձություններին։ Թուրքիայի միակողմանի գործողությունները կարող են սրվել և տարածաշրջանում փխրուն կայունության համար սպառնալիք ստեղծել»,- ուրբաթ իր Twitter-ում գրել է Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լիոր Հայաթը։

Նա նաև իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնել Հունաստանին։

Ինչպես նշում է թերթը, հատկապես վերջին ամիսներին, երբ Թուրքիան շարունակում է գլխավոր սպառնալիքը դառնալ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, Հունաստանի, Կիպրոսի և Իսրայելի միջև եռակողմ հարաբերությունները զգալիորեն ընդլայնվել են։

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիան հայտնել է, որ իր Oruç Reis նավը սեյսմիկ հետազոտություններ է սկսել Արևելյան միջերկրածովյան շրջանում, որը համարվում է Հունաստանի բացառիկ տնտեսական գոտին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել