Արցախի հանրապետության աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարարոությունը տեղեկացնում է, որ «Արցախփոստ» ՓԲԸ-ի կողմից կենսաթոշակների ու նպաստների վճարումները իրականացնելու համար  ս.թ հոկտեմբերի 23-ից գործարկվելու է 2-րդ տեղամասը՝ Ստեփանակերտ քաղաքում:

Նախարարությունից հայտնում են, որ մանրամասն տեղեկություններ ստանալու (այդ թվում ՝  նշված տեղամասի հասցեն իմանալու ) համար կարող եք զանգահարել 047-94-54-43 հեռախոսահամարով

Կենսաթոշակ եւ (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր եւ, առկայության դեպքում, նույնականացման քարտ):

Մուտքը նշված տեղամաս՝ բժշկական դիմակով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել