ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Պալոնն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր կողմից կազմված բանաձև, որը ճանաչում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան։ Բանաձևը ներկայացվել է ԱՄՆ կոնգրեսին։

«Իմ գործընկերներին եմ ներկայացնում հաջակցություն Արցախի Հանրապետության կազմված բանաձևը, որը ճանաչում է Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքը և դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիան։ Բանաձևն արտացոլում է Հարավային Կովկասում ներկայիս իրավիճակը և նշանակալից քայլ է կատարում այս դժվարին ժամանակաշրջանում Արցախի ժողովրդին կոնգրեսական աջակցության ցուցաբերման հարցում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել