Կալիֆոռնիայի նահանգային համալսարանի նախագահ Դիան Ֆ. Հարիսոնը համալսարանական պաշտոնական էջում հայտարարություն է տարածել՝ հաջակցություն Հայաստանի և Արցախի.

«Հաջակցություն Հայաստանի և Արցախի Հանրապետության։

Համալսարանական համայնքին,

Իմ նախորդ հաղորդագրությունից հետո, որը վերաբերում էր Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի խնդրին, արդյունավետ քննարկումներ են անց կացվել ուսանողների, անձնակազմի, դասախոսների հետ։ Չնայած հրադադարի պայմանավորվածությանը՝ ես խորապես մտահոգված եմ հայ ժողովրդի և Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող անառարկելի ագրեսիայի պատճառով։ Սա հումանիտար աղետ է, և ես կոչ եմ անում Միացյալ Նահանգներին միանալ այն պետություններին, որոնք դատապարտում են Թուրքիայի օգնությամբ կատարվող Ադրբեջանի ռազմական բռնությունը՝ ներառյալ քաղաքացիական թիրախավորումը։

Մեր համալսարանը Հայաստանի տարածքից դուրս ամենաշատ հայ և ամերիկահայ ուսանողներ ունեցող համալսարանն է և առանձնանում է իր Հայկական գիտություններ առարկայով։ Հակամարտությունը վտանգում է մեր համայնքի անդամներից շատերի տները։ 1915 թ. հայոց ցեղասպանության տված դասերը պահանջում են, որ մենք թույլ չտանք պատմության կրկնություն՝ պատերազմի ընթացքում էթնիկ բնաջնջում։

Կոչ եմ անում աջակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Յուրաքանչյուր պահի, երբ մեր համայնքը որևէ խնդրի առաջ է կանգնում, մենք միավորվում ենք։ Շնորհակալություն մեր հայ եղբայրներին ու քույրերին այս ժամանակներում աջակցություն ցույց տալու համար։

Հարգանքով՝

Դիան Ֆ. Հարիսոն,

Նախագահ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել