168.am-ը գրում է․

Դրամական բոլոր միջոցների օգտագործումը համակարգվում է ՀՀ-ի և Արցախի կառավարությունների հետ` անմիջական:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը` վստահեցնելով, որ այդ գումարներն ընթացքում օգտագործվում են կարևոր նպատակների` հումանիտար օգնության համար:

«Դուք փակում եք հումանիտար մասը, թիկունքը, և հնարավորություն եք տալիս, որ պետական միջոցները ծառայեն այլ կարևոր նպատակների»,- ասաց նա:

Հայկակ Արշամյանը հավելեց, որ հիմնադրամի ծախսերի վերաբերյալ ամբողջական հաշվետվություն կներկայացվի խաղաղության հաստատումից հետո:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը տեղեկացրեց, որ 2020 թվականի համազգային դրամահավաք-հեռուստամարաթոնը տեղի կունենա նոյեմբերի 26-ին։

«Նշեմ, որ ընթացքում նմանատիմ փոքր դրամահավաքներ են կազմակերպվելու, և հեռուստամարաթոնի ժամանակ կամփոփենք թե՛ այդ արդյունքները, թե՛ այդ օրը հավաքված գումարները։ Վստահ եմ, որ մենք պետք է այնքան գումար հավաքենք, ինչքան հավաքել են այս կարճաժամկետ դրամահավաքի ընթացքում»,- ասաց Արշամյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել