«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 22-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չարենցի փողոցի առանձնատների, Նարեկացու փողոցի թիվ 2, 4, 6, Տ.Մեծի պողոտայի թիվ 22ա, 24, 26, Գ.Նժդեհի փողոցի թիվ 9, 11 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Հոկտեմբերի 22-ին ժամը 08.00-ից մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 20.00-ն կդադարեցվի Արարատի մարզի Այգեգարդ, Այգեպատ, Քաղցրաշեն համայնքների, ինչպես նաև «Արվիկա կլասիկ», «Արաշագ», «Արտաշատի ԲՈՒԱՏ», «Գա-Գա-Էտ», «Գազոսֆերա», «Գազ Պրոդուկտ», «Դալար Գազ», «ԷՅՋԻՋԻԼ», «ԼԻԳԱ», «Կարեն և Ռաֆիկ», «Մայ Արգ», «Շահումյան Գազ», «Ռուբադա» և «ՎԿ Գրուպ 5» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

 Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել