Հայաստանում հոկտեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1836 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 68 530-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 1121 է:

Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք։ Հոկտեմբերի 21-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 321 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 23 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1442-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 485 է, ընդհանուր առողջացածներինը՝ 49219, փաստացի բուժվողներինը՝ 17 869 (ավելացել է 1328-ով): Մեկ օրում արվել է 4340 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 357 104 թեստ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել