Հանրապետության տարածքում հոկտեմբերի 20-ի ցերեկը, 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

ԱԻ նախարարության փոխանցմամբ, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-ի և 21-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով, 23-25-ը՝ նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում հոկտեմբերի 20-ի և 21-ի ցերեկը, 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր թույլ անձրև:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել