Հրեա ուսանողների համաշխարհային միությունը կոչ է արել Իսրայելի կառավարությանը դադաեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Սեպտեմբերի 27-ին Հարավային Կովկասում բռնի հակամարտություն է սկսվել և շարունակվում է մինչ օրս։ Ադրբեջանը՝ Թուրքիայի ռազմական հովանավորությամբ, հարձակում է գործել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ՝ անտեսելով խնդրի խաղաղ բանակցային լուծման հնարավորությունը։ Նախագահ Էրդողանի ագրեսիվ հակահայկական հռետորությունն ու Ադրբեջանին հետագայում ևս ռազմական ու քաղաքական օգնության տրամադրումը էքզիստենցիալ վտանգ են հանդիսանում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ժողովուրդների համար։ Հակամարտության ընթացքում հարյուրավոր զոհված ու վիրավոր զինվորներ ու խաղաղ բնակիչներ կան։

Իսրայելի կողմից տրամադրված զենքերը, անօդաչու թռչող սարքերն ու հրետանիները կիրառվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում՝ դառնալով անթիվ մահերի ու վնասվածքների պատճառ։

Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը դադարեցնել Ադրբեջանին զենքի տրամադրումը հակամարտության ընթացքում և դրա փոխարեն խաղաղության հաստատման միջնորդ հանդիսանալ։

Կոչ ենք անում նաև Իսրայելի կառավարությանն ու Քնեսեթին ճանաչել 1915-1923 թթ. ընթացքում 2-3 միլիոն հայերի, պոնտական հույների, ասորիների ցեղասպանությունները Օսմանյան Թուրքիայի կողմից։ Դա 2-3 միլիոն քաղաքացիների նախապես պլանավորված և սիստեմատիկ ոչնչացում է եղել, այլ ոչ պատերազմական ակտ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել