Հայաստանում հոկտեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 65 460-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 1091 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։ Հոկտեմբերի 19-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 316 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1407-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 104 է, ընդհանուր առողջացածներինը՝ 48 208, փաստացի բուժվողներինը՝ 15 845: Մեկ օրում արվել է 1722 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 349 871 թեստ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել