Հանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ը, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-21-ը, 22-ի գիշերը աստիճանաբար կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով։

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +24+26:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ +1+6,  ցերեկը՝ +19+24,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +19+24,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +23+25,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +19+24,

Լոռիում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +23+27,

Տավուշում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +24+27,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +19+24,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +24+26,

Արարատում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +25+27,

Արմավիրում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +25+27,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +19+24,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +25+27,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +28+31,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +22+25,

Արցախում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +23+26(հովիտներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +27+31):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել