ՆԱՏՕ-ի ղեկավարությունը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգի փորձարկման կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Deutsche Welle»-ին, հոկտեմբերի 17-ին այս մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:

«Այդ համակարգը կարող է վտանգ հանդիսանալ ՆԱՏՕ-ի դաշնակիցների օդանավերի համար և բացասական ազդեցություն ունենալ դաշինքի գործընկերների միջեւ հարաբերությունների վրա»,- ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:

Նրա խոսքով ՝ կարևոր է, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, մյուս դաշնակիցների հետ միասին շարունակի այլընտրանքային ուղիների որոնումը:

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը նշել է, որ այդ որոշումը Թուրքիայի իրավունքն է, սակայն S-400 համակարգը չի կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի հակաօդային եւ հակահրթիռային համակարգերին:

«Թուրքիայի կողմից անցկացված S-400 թեստային փորձարկումները, եթե այդ փորձարկումները հաստատվում են, ափսոսանք է առաջացնում», – հայտարարել է ՆԱՏՕ – ի ներկայացուցիչը:

Հոկտեմբերի 16-ին հայտնի էր դարձել, որ թուրք զինվորականներն առաջին անգամ S-400 են փորձարկել երկրի հյուսիսում գտնվող Սինոպ քաղաքի շրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել