ԱՀ նախագահի ստորագրած հրամանագրի համաձայն, Արցախի Հանրապետությունում ազատ տեղաշարժվելու իրավունքի որոշակի սահմանափակումներ են մտցվել, ինչպես նաև սահմանվել է ԱՀ քաղաքացիների հանրապետությունից դուրս գալու հատուկ ռեժիմ:

Ստեղծվել է պարետատուն, որի ղեկավարման համար պարետ է նշանակել ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունը։

Ռազմական դրության ընթացքում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու ժամանակ բոլորը պետք է իրենց հետ ունենան անձը հաստատող փաստաթուղթ (զինգրքույկ), ինչն, անհրաժեշտության դեպքում, պետք է ներկայացվի պարեկներին, ովքեր շուրջօրյա ծառայություն  են իրականացնում ամբողջ հանրապետության տարածքում:

Հորդորում ենք  անվերապահ հետևել պարետատան ցուցումներին, և տեղաշարժվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել