Առաջ ես միայն քոնն էի, դու՝ միայն իմը: Հիմա մենք երկուսով բոլորինն ենք: Դու դարձել ես հերոս, ես՝ հերոսի աղջիկ: Դու՝ հրեշտակ, իսկ ես՝ քո վկան Երկրի երեսին: Դու՝ հավերժ զինվոր, իսկ ես՝ հավերժ զինվորի սպասող: Դու՝ հայրենիք, իսկ ես՝ հայրենապաշտ:

Մենք չենք բաժանվել իրարից: Դու իմ սրտում ես ու միշտ կլինես: Մի քանի տարում մի կյանքից առավել ես ինձ նվիրել, իսկ հիմա հենց քո կյանքն ես նվիրել, բայց ոչ միայն ինձ, այլ ամբողջ ազգիս:

Դու միշտ ասում էիր. «Շատերին շատ ենք»... Ճիշտ էիր, Շա՜նթս: Այնքան շա՜տ էինք, որ աշխարհը չդիմացավ մեր սիրո չափաբաժնին, ու գնացիր քո սիրած «Դեպի վերև»-ը, որ մեր երկնային սերը պատի ողջ աշխարհին:

4 տարի 9 ամիս ամեն օր միմյանց ասել ենք «բարի լույս» և «բարի գիշեր» , իսկ վերջում՝ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ԻՐԱՐ ՀԵՏ ՄԻՇՏ: 

Հավերժ իմ սեր։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել