Armlur.am-ը գրում է․

Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը Armlur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ այս պահին Երեւանում է, ջոկատներ են պատրաստում, պարապմունքներ են կատարում ու առաջնագիծ են ուղարկում իրենց ջոկատին: Կոմանդոսը հայտարարեց, որ չնայած Արցախում ընթացող պատերազմը դժվար է, բայց մենք հաջողություններ ունենք:

Armlur.am-ի դիտարկմանը, թե հակառակորդը հայտարարում է՝ Մատաղիսն ու Թալիշն իրենք գրավել են, Կոմանդոսը հայտարարեց, որ դրանք սուտ տեղեկություններ են: «Հենց նոր առաջնագծից մեր բուժքույրն է հետ եկել, մեզ հետ է հանդիպում, ուզում եք իմանալ, որ Մատաղիսը մեր ձեռքն է, ընտեղ թուրքերը չեն էլ մտել, իրենք բլեֆ են անում՝ Բաքուն բլեֆներ է անում, խաբում է իր ժողովրդին, թե գրավել են: Մատաղիսը մեր ձեռքն ա, այնտեղից նոր են մեր ընկերները վերադարձել»,-հայտարարեց Կոմանդոսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել