Հոկտեմբերի 9-ին Հայաստանում նախատեսված է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը: ArmLur.am-ը կառավարության իր աղբյուրներից տեղեկացավ, որ Հայաստան է ժամանել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին սպասարկող արարողակարգային ինքնաթիռը:

Մենք տեղեկացանք, որ ՌԴ վարչապետի՝ Հայաստան այցը նախատեսված է  հենց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում, որը տեղի կունենա Երեւանում  եւ հիմա մայրաքաղաքում ընթանում են դրա նախապատրաստական աշխատանքները:

Հավելենք, որ համացանցում տարածվում է օդանավերի շարժին հետևելու հնարավորություն տվող Flight Radar24-ից տեղեկություն այն մասին, որ Հայաստան է ուղևորվել ռուսական կառավարական ինքնաթիռ. տրվում են տարատեսակ մեկնաբանություններ՝ այցը կապելով ԼՂ հակամարտության գոտու իրավիճակի հետ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել