Բաքվի բռնապետի գավառամիտ քարոզչական մեքենան երեկ «թատերականացված» թաղման արարողության կադրեր էր տարածել, որի ընթացքում մի քանի տասնյակ իբր թալիշներ պաստառի վրա գրառմամբ վստահեցնում էին իրենց հավատարմության մասին։

Խնդիրն այն է, որ Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման ներսում «թալիշ» ցեղանվան գործածությունը պաստառների և ցուցանակների վրա փաստացիորեն արգելված է շատ վաղուց։

Համեմատաբար վերջերս հատկապես աղմկահարույց էր թալիշական բնակավայրերից մեկում «Թալիշ» ցուցանակով սովորական խանութի փակումը և դրա անվանափոխումը, մինչդեռ երեկ թաղման թափորը տանում էր «թալիշ» բառը պարունակող պաստառ, որն, ի դեպ, երկիմաստ էր։

Իրականում, ըստ հենց թալիշաբնակ տարածքներից ստացվող հստակ տեղեկատվության, հատկապես երեկվանից ուժեղացել են ճնշումները թալիշների նկատմամբ զորակոչից խուսափելու պատրվակով։

#ՀԱՂԹԵԼՈՒ_ԵՆՔ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել