Ադրբեջանական քարոզչամեքենան հոկտեմբերի 5-ի գիշերվանից տարածում է կադրեր, իբրև թե հայկական զինուժը հրթիռակոծում է Մինգեչաուրի ՋԷԿ-ը, բայց իրենք կարողանում են հաջողությամբ վնասազերծել այդ հարձակումը։

Իրականում ռուս ռազմական փորձագետները բացահայտել են, որ այդ տեսանյութը նկարահանվել է Գազայի հատվածում։ Հրթիռները արձակվել են Պաղեստինի կողմից և վնասազերծվել են իսրայելական «Երկաթե գմբեթ» զենիթահրթիռային կայանքների «Թամիր» հակահրթիռային միջոցներով։

Եթե հայկական կողմը իրականում թիրախավորեր Մինգեչաուրը, ապա Ադրբեջանը հիմա կլիներ մի մեծ լողավազան։ Չմոռանանք, որ մերոնք կրակում են անթերի։ Բայց այսպիսի ապատեղեկատվությամբ թշնամին հավանաբար կփորձի արդարացնել իր նոր հարձակումները ինչպես Արցախի, այնպես էլ ՀՀ բնակավայրերի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել