Որպեսզի առարկայական պատկերացում կազմենք, թե ինչ է նշանակում ոչնչացնել Գանձակի օդանավակայանը, քարտեզով մի քանի փաստի ուշադրություն դարձնենք։

Դա Արցախի սահմանից հեռու է ընդամենը 60,8 կմ, ինչը կործանիչների համար վայրկյանների հարց է։
Ոչնչացնելով այդ օդանավակայանը՝ հայկական բանակը փաստացի մեր տարածքն ապահովեց թշնամու օդային հարձակումների մի փուլից, իհարկե, ոչ ամբողջական։

Գանձակի օդանավակայանում էին տեղակայված թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները, որոնք ավերիչ հարվածներ են հասցնում ՀՀ և Արցախի սահմանամերձ բնակավայրերին ու հայկական զինված ուժերին։
Ոչնչացնելով այդ օդանավակայանը՝ հայկական բանակը նախ հավանաբար ոչնչացրել է թուրքական այդ կործանիչներից մի քանիսը, ապա նրանց զրկել թռիչքներ իրականացնելու հարմար վայրից։ Որպեսզի թուրքերը կարողանան հարվածներ հասցնել մեր դիրքերին, պետք է թռիչքներ կատարեն Ադրբեջանի ավելի հեռու օդանավակայաններից, ինչը հայկական ՀՕՊ-ին հնարավորություն կտա կողմնորոշվելու և ոչնչացնելու թշնամու կործանիչները։

Թուրքական F-16 կործանիչների թռիչքը կոորդինացվում էր դեռևս Թուրքիային պատկանող Կարս քաղաքի ռադարային կայաններից, քանի որ դա էր ամենամոտը։

Ոչնչացնելով այդ օդանավակայանը՝ հայկական բանակը փաստացի թուրքերին զրկել է Կարսից թուրքական զինուժի գործողությունները կոորդինացնելու հնարավորությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել