Ուզում եմ խոսենք մի շատ կարևոր դրվագի մասին, որը կարծես թե վրիպեց հանրության աչքից, բայց իմ կարծիքով հանդիսանում է Թուրքիայի համար այս պատերազմում կարճաժամկետ և միջնաժամկետ նպատակներից ամենակարևորը, և այդ նպատակներից մեկն է, որ Թուրքիան անմիջապես ներգրավված է այս բոլոր գործընթացների մեջ։

Խոսքը գնում է երկու օր Թուքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի կողմից արված հայտարարության մասին, որում ասվում էր, որ Թուրքիան առաջարկել էր Ռուսաստանին օգտագործել Արցախում կարգավորման հարցի շուրջ Ռուսաստանի և Թուքիայի համագործակցության մոդելը, որը կիրառում է Սիրիայում այսպես կոչված սիրիական քեյսը։

Ռուսաստանը, բնականաբար, շատ կտրուկ մերժել է։

Ինչի՞ մասին է խոսքը։

Տեսեք, սիրիական քեյսը և համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայի այս ձևով է կատարվում․ ռուս֊թուրքական զինված ուժերը Իդլիբի շրջանում և այն շրջաններում, որտեղ տեղակայված են թուրքամետ գրոհայիններ և թուրքամետ խմբավորումներ, իրականացնում են համատեղ ռազմական պարեկային ծառայություն․
փաստացի, այդ տարածքում Թուրքիան և Ռուսաստանը նույն դիրքերի վրա են գտնվում։

Ըստ էության, Չավուշօղլուն առաջարկում է Ռուսաստանին մի կողմից Արցախյան հակամարտության շուրջ կամ Արցախում, ինչպես իրենք են տեսնում, կիրառել սիրիական մոդելը և արդեն լեգիտիմ պայմաններով թուրքական զորքը տեղակայել Արցախում և Ռուսաստանի հետ համատեղ, որ փորձեն միասին պատրուլներ անել։

Պարզ է, որ Ռուսաստանի համար բացարձակապես անընդունելի է, քանզի ռուսները հասկանում են, որ այս պարագայում շատ լրջագույն վտանգ է առաջանում Հայաստանի և Արցախի համար։

Եվ փաստացի, Թուքիան լեգիտիմ ռազմական այսպես կոչված ինդուլգենցիան է ստանում՝ դաբռոն է ստանում, որպեսզի իր զինված ուժերը տեղակայի անմիջապես ռուսական մեծ ազդեցության տակ գտնվող տարածաշրջանում։
Խոսքը Հայաստանի և Արցախի մասին չէ միայն, այնտեղ նաև վրացական քեյսն է, այնտեղ նաև իրանական քեյսն է,
որովհետև, ըստ չհաստատված տվյալների, թուրքերի համար սկզբունքային է նաև իրենց զինված ուժերը տեղակայել Իրանի սահմանի երկայնքով՝ արցախյան կողմից։

Պարզ է, որ Ռուսաստանը երբեք թույլ չի տա և չի գնա այն քայլին, որ հանկարծ լեգիտիմացնի Թուրքիայի ռազմական ներկայությունն իր այսպես կոչված տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական կարևորագույն կետերից մեկում, որտեղ հարյուրամյակներ ի վեր Ռուսաստանը եղել է հիմնական գերպետությունը։

Այս պարագայում շատ հատկանշական է Չավուշօղլուի հայտարարությունը և ցույց է տալիս, որ իրականում Ռուսաստանի գերնպատակն է հանկարծ թույլ չտալ Թուրքիայի ամրապնդումը, և պետք է անպայման հաշվի առնել նաև այն, որ թուրքերը ոչ մի դեպքում չեն դադարելու իրենց ազդեցությունն ավելացնելու փորձերը։ Ռազմական հստակ ազդեցության մասին է խոսքը գնում տարածաշրջանում՝ Արցախի և Հայաստանի։

Արդեն իսկ տեսնում ենք ռուսական ԱԳՆ-ի հայտարարությունը։

Շատ կոշտ հայտարարություներ Թուրքիայի վերաբերյալ։

Այդ հայտարարություններին փաստացի միացել են նաև համանախագահ պետությունների նախագահները։
Եվ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունը, որ իրենք տվյալներ ունեն, որ Թուրքիան տեղակայում է Ադրբեջանում իսլամիստական զինյալների։

Պենտագոնի հայտարարությունը, Միացյալ Նահանգների, որ իրենք ունեն տվյալներ, դրանք շատ համահունչ են այն ռուսական գծի հետ, որ այսօր մենք տեսնում ենք, իսկ գծի հիմնական նպատակն է թույլ չտալ Թուքիայի ամրապնդումը, որովհետև Թուրքիայի վերջնական նպատակն է տարածաշրջանում վերամիավորումը Ադրբեջանի հետ։

Այս կամ այն ձևով լեգիտիմ տեղակայումը թուրքական զորքի տարածքում և այսպես կոչված ուղիղ կոնտակտի մեջ մտնել Ռուսաստանի Ֆրանսիայի Ամերիկայի հետ տարածաշրջանում։

Այդ ամենը բերելու է անդառնալի հետևանքների, որը մեր ամենամոտ դաշնակից Ռուսաստանը շատ լավ հասկանում է, իսկ ինչ վերաբերում է մնացածին, այո՛, այսօր Հայաստանի Հանրապետությունը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ, տեռորիզմի դեմ, որի մասին արդեն խոսում են փաստացի բոլորը, բոլոր հայտնի տեղեկատվական վերլուծական կենտրոնները և արդեն դրա մասին մենք տեսնում ենք հայտարարություններ նաև Ֆրանսիայի, ԱՄՆ֊ի, Ռուսաստանի կողմից, առայժմ՝ անուղղակի, սակայն օրեցօր հռետորաբանությունը կոշտանում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել