Ես այս վիճակում կազմ պատրաստ սպասում եմ, որ գնամ սահման, ես վրեժ ունեմ, որ պիտի լուծեմ։ Ես առաջին օրվանից հագուստս ու ճամպրուկս կապել եմ ու սպասում եմ ԵԿՄ-ի հրամանին, որ վազեմ սահման: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմի մասնակից Նորայր Զախարյանը:
«Երկու օր առաջ իմ մարտական ընկերը, ով իմ կյանքը փրկել է, երբ ես վիրավորվեցի, վիրավորվել է, մյուս ընկերս, որի հետ միասին կամավոր գնացել էինք՝ զոհվել է: Իմ ընկերների ու մեր հայ զինվորների արյունը չի կորչելու, մենք վրեժ ունենք , որը լուծում ենք։ Ես այսօր տեսա մեր տղաներին, որոնց տրամադրությունը մարտական էր, շատ լավ էին, ժպիտը դեմքներին»,-նշում է մեր զրուցակիցը:
Ապրիլյան պատերազմի մասնակցի խոսքով՝  նա մեր զինվորներին ցանկանում է  անփորձանք վերադարձ, անխնա հաղթանակներ մեր բանակին, Արցախին, Հայաստանին ու հայ ժողովրդին:
« Ես այս վիճակում կազմ պատրաստ սպասում եմ, որ գնամ սահման, ես վրեժ ունեմ, որ պիտի լուծեմ։
Ու մի բան էլ ասեմ, բոլորին ասել եմ, որ Բաքուն գրավենք, Ալիևի տունը ես վերցնելու եմ ինձ, որ ոչխարներս պահեմ այնտեղ»,-հավելում է Նորայրը:
Նշենք, որ 2016թ. ապրիլի 21-ին՝ Թալիշում՝ ռազմական գործողությունների հետեւանքով ժամկետային զինծառայող Նորայր Զախարյանը Թալիշի դիրքերը ականապատելուց կորցրել է ձախ ոտքը՝ մինչև ծունկը: Նա երկրորդ կարգի հաշմանդամ է, ստանում է 70 հազար հաշմանդամության զինվորական կենսաթոշակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել