Դերասանուհի Լիա Զախարյանն այսօր նշում է ծննդյան օրը։ Դերասանուհին 28 տարեկան է դառնում եւ այդ առիթով դիմել է բոլոր նրանց, ովքեր կշնորհավորեն ու մաղթանքներ կհղեն։ Լիան խնդրել է իրեն մաղթել, որ ապրի, բազմանա ու ստեղծագործի խաղաղ, ուժեղ, հաղթած ու ծաղկող Հայաստանում

«28 տարի առաջ՝ Արցախյան Ազատամարտի հաղթական տարիներից մեկին՝ 1992 թ.-ին ծնվեցի ես։ Այսօր, ինչպես եւ 28 տարի առաջ, Արցախի հայ բնակչությունը կրկին պայքարում է հանուն ազատության։ Ես ծնվեցի ցրտի, սովի եւ խավարի ժամանակներում։ Ես լույս աշխարհ եկա ակնթարթային արագությամբ փլված հիվանդանոցի նկուղում, մոմի լույսի տակ, 00:00-ին։ Գուցե ես ցրտից դողում էի, բայց ջերմանում էի մայրիկիս գրկում։ Այդ ժամանակ ուզում էին անունս դնել կամ «գրադուհի» կամ «լույս աղջիկ»։

Ես այդպես մրսած հասակ առա, ու հիմա՝ 28 տարի անց ես էլի մրսում եմ վախից, անհանգստությունից, բայց մի նոր զգացողություն եմ ձեռք բերել. նաեւ ինձ վստահ ու ուժեղ եմ զգում, շատ տաք եմ, արյունս եռում է։ Այսօր իմ ծնունդն է, գիտեմ, որ շատերը կհիշեն ու կշնորհավորեն, մաղթանքներ ու լավ խոսքեր կասեն, բայց այս անգամ ուզում եմ ես ընտրել այն մաղթանքը, որը պետք է ինձ ասեք։ Ուզում եմ՝ բոլորդ ինձ մաղթեք, որ այս տարի ապրած լինեմ իմ կյանքի վերջին սարսափն ու անհանգստությունը, վերջին անգամ լսեմ լացի ու վախի ձայնը, վերջին անգամ լսեմ ու վերհիշեմ կրակոցների ու գրադի ձայնը։ Վերջին անգամ հրաժեշտ տամ իմ, գուցե եւ, անվերադարձ զինվորին։ Ինձ մաղթեք, որ ապրեմ, բազմանամ ու ստեղծագործեմ խաղաղ, ուժեղ, հաղթած ու ծաղկող Հայաստանում։ Շնորհակալ եմ»,- գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

28 Տարի առաջ, Արցախյան Ազատամարտի հաղթական տարիներից մեկին՝ 1992 թ.-ին ծնվեցի ես։ Այսօր,ինչպես և 28 տարի առաջ, Արցախի հայ բնակչությունը կրկին պայքարում է հանուն ազատության։ Ես ծնվեցի ցրտի,սովի և խավարի ժամանակներում։ Ես լույս աշխարհ եկա ակնթարթային արագությամբ փլված հիվանդանոցի նկուղում, մոմի լույսի տակ, 00:00-ին։ Գուցե ես ցրտից դողում էի, բայց ջերմանում էի մայրիկիս գրկում։ Այդ ժամանակ ուզում էին անունս դնել կամ «գրադուհի» ))) կամ «լույս աղջիկ» )))։ Ես այդպես մրսած հասակ առա, ու հիմա 28 տարի անց ես էլի մրսում եմ վախից, անհանգստությունից, բայց մի նոր զգացողություն եմ ձեռք բերել-նաև ինձ վստահ ու ուժեղ եմ զգում, շատ տաք եմ, արյունս եռում է։ Այսօր իմ ծնունդն է, գիտեմ,որ շատերը կհիշեն ու կշնորհավորեն, մաղթանքներ ու լավ խոսքեր կասեն, բայց այս անգամ ուզում եմ ես ընտրել այն մաղթանքը, որը պետք է ինձ ասեք։ Ուզում եմ բոլորդ ինձ մաղթեք, որ այս տարի ապրած լինեմ իմ կյանքի վերջին սարսափն ու անհանգստությունը, վերջին անգամ լսեմ լացի ու վախի ձայնը, վերջին անգամ լսեմ ու վերհիշեմ կրակոցների ու գրադի ձայնը։ Վերջին անգամ հրաժեշտ տամ իմ, գուցե և, անվերադարձ զինվորին։ Ինձ մաղթեք,որ ապրեմ,բազմանամ ու ստեղծագործեմ խաղաղ, ուժեղ, հաղթած ու ծաղկող Հայաստանում Շնորհակալ եմ

Публикация от lia (@zakharyan.lia)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել