Ռուսաստանաբնակ հայազգի դիմահարդար Գոհար Ավետիսյանն ավելի քան 9,7 միլիոն հետևորդ ունեցող ինստագրամյան իր էջի story բաժնում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ կոչ անելով դադարեցնել պատերազմը: 

Սկզբում 27-ամյա դիմահարդարը հրապարակել է ռուսական հեռուստաընկերություններից մեկի պատրաստած ռեպորտաժը, որում խոսվում է սահմանային լարված հակամարտության մասին, այնուհետև Արցախին հորդորել է ուժեղ լինել, իսկ Ադրբեջանին մեղադրել է առաջինը հարձակվելու և անմեղ մարդկանց կյանքեր խլելու մեջ:

«Ամբողջ հոգով ու սրտով աղոթելու եմ չընկճվող իմ ազգի, մեր քաջարի զինվորների համար: Թող Աստված պաշտպանի ձեզ բոլորիդ»,- գրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել