Նիկոլ և ընկերներ, դուք, ՀԱԿ-ից բացի, այլ հակահերոսի անուն չգիտե՞ք: Ասենք, երբ ձեզ որևէ հարցի շուրջ քննադատում են քաղհասարակության տարբեր ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, ՀԿ-ներից ու տարբեր կառույցներից մարդիկ ու պարզապես ակտիվ քաղաքացիներ, դա ձեր աչքին ՀԱ՞Կ է երևում, ու դա էն պարագայում, որ նշված խմբերն ու անհատները ոչ միայն ՀԱԿ-ի անդամ չեն, այլև նրանցից ոմանք տարբեր հարցերի շուրջ անհամաձայն են ու քննադատում են այդ կուսակցությանը: Սա ի՞նչ սևեռվածություն է, ի՞նչ ֆոբիա: Գոնե ժամանակավորապես, քանի դեռ պաշտոնի մեջ եք, մոռացեք ձեր անցյալ կարգավիճակը, չլուծված վեճերը, կոմպլեքսներն ու պահեք ձեզ պետական գործիչների նման, աշխատեք արդյունավետ, լրագրողների հարցերին փորձեք պատասխանել ուղիղ և ըստ էության՝ առանց պրպտումների, աջ ու ձախ նայելու, մանիպուլյացիաների, ինքնաարդարացումների: Ձեր ի պաշտոնե ունեցած վերևի դիրքերից փորձեք քաղաքական միտք ու մեծահոգի վարք սերմանել հասարակության մեջ, այլապես կունենանք վերջնական անհաշտություն ու պառակտվածություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել