24news.am-ը գրում է.

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը կցանկանար, որ Ծառուկյան-Փաշինյան հեռավար, Facebook-ային բանավեճը չլիներ, բայց դրա համար եկեղեցու բակում 40 տարի առաջ բռնաբարության դեպք էլ չպետք է լիներ: 24News-ի հետ զրույցում նա նշեց՝ հաճախ ստիպված են արձագանքում ընդդիմության քննադատություներին: Երբ, օրինակ, իրենց ազգային հարցերը երկրորդելու մեջ են մեղադրում, իրենք էլ ստիպված հիշում են, ասենք, պարտավորագրերի մասին:

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մինչև 2050 թ-ը ներկայացրած ռազմավարությանը ու այդ ելույթի ժամանակ տաքսու վարորդների ասած մտքին, ապա Մանուկյանը համակարծիք է պետության ղեկավարի հետ: «Այո, տաքսիստն առաջին հայացքից պետք է հասկանա՝ ուղևորն ով է, ճանաչի նրան ու հաճելի միջավայր ստեղծի: Եթե այդքան դժվար է կռահել՝ ուղևորն ինչ տեսակի մարդ է, թող տաքսիստ չաշխատի»,- ընդգծում է նա: 

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել