Հարկերը նախատեսվածից 20% քիչ են հավաքվել: Սա, իհարկե, մասամբ կովիդի պատճառով ա, բայց հիմնականում իշխանությունների` երբեմն հանցավոր անփութության, իսկ ավելի հաճախ՝ միտման արդյունք: 20%-ը, որ հասկանաք, մոտավորապես մեր ողջ ՊՆ-ի բյուջեն ա: Բայց սրա հետ մեկտեղ Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որտեղ մինչև 2021-ի հունվար կարանտին ա հայտարարված, ընդ որում, կառավարությունը կովիդի դեմ պայքարի արդյունքները դրական է գնահատում: Ենթադրում եմ, որ էս սրիկաների ցինիզմը շուտով հասնելու է նրան, որ ուղիղ տեքստով ասեն՝ հանրահավաք մի արեք, որ կարանտինը հանենք, ու ՊՆ-ն առանց բյուջե չմնա: Սա, իհարկե, չի նշանակում, որ իրենք չեն շարունակելու աստղաբաշխական գումարներ մսխել, օրինակ` ինքնաթիռ ներկելու կամ պարգևավճարների վրա:

Ու, այո´, սա շատ արդար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել