Armlur.am-ը գրում է․

Այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսներն ու ուսանողները: Նրանց բողոքի ակցիան կապված է համալսարանում կատարված դեպքերի, նաև ռեկտոր ընտրված Դիանա Գալոյանի հետ:

Պրոռեկտորը լրագրողների հետ զրույցում նշեց, թե հանդիպել են կառավարության նամակների բաժնի պատասխանատուին, որը խոստացել է իրենց բողոքի մասին տեղեկացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նշենք, որ կառավարության դիմաց հավաքվել էին մեծ թվով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսներ եւ ուսանողները:

«Մենակ հիվանդ երևակայությամբ մարդը կաներ պնդում առ այն, որ առավոտյան իր քաղաքական թիմի կողմից պահված նախարարը իր քաղաքական թիմի և իր վաղեմի ընկերոջ դեմ ինչ-որ ցույց կպլանավորի, կհորդորի», – նշեց նա:

Ըստ կազմկոմիտեի՝ արդեն շուրջ 2 տարի է, ինչ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ղեկավարվում է ռեկտորի պաշտոնակատարների կողմից։

«2020 թվականի մայիսին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերջապես հայտարարեց «ՀՊՏՀ» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ: Հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների ձայների 2/3-ով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրվեց Դիանա Գալոյանը: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ Կառավարությունը հաստատում է ռեկտորի ընտրության արդյունքները, ինչը ընտրությունից ավելի քանի երկու ամիս անց դեռևս չի իրականացվել։ Այս իրավիճակը ավելի է խորացնում անորոշությունը, որը ստեղծվել է ՀՊՏՀ շուրջ՝ հանդիսանալով ճգնաժամի պատճառ: Այս հարցով ՀՊՏՀ գիտական խորհուրդը դիմել է և՛ ԿԳՄՍ նախարարին, և՛ ՀՀ Կառավարությանը, սակայն որևէ պատասխան այդպես էլ չի ստացել», – նշված է նրանց տարածած հայտարարությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել