Բրազիլիայի խորքերում բնակվում է քաղաքակրթությունից մեկուսի մի ցեղ, որին անվանում են ավա։ Ցեղի անդամները այնքան չեն սիրում ու վախենում են արտաքին աշխարհից, որ բացարձակ կապ չեն պահպանում դրա հետ։ Քոչվոր ցեղի անդամերը բնակվում են իրենց երեխաների, կենդանիների հետ և մշտապես կրում են ինքնաշեն զենք։

Ավաները գրեթե վերացել են, քանի որ պորտուգալացի գաղութարարները նրանց ստրկացրել են և տիրացել նրանց հողերին։ Սակայն եվրոպացիների ձեռքերից փրկվածներին հաջողվել է պահպանել ցեղի փոքրիկ մասը։ 1835 թ. ահազ հնդկացիներն ու Ամազոնիայի ցեղերի այլ անդամներ միավորվեցին և որոշեցին միասին պայքարել գաղութարարների դեմ։ Երկու կողմերի պայքարը տևեց 5 տարի։ Ավաները պարտվեցին և ծանր փորձությունների միջով անցան, սակայն ոմանց, այնուամենայիվ, հաջողվեց փախուստի դիմել ու փրկվել։ Նրանց համար ավելի լավ բնակավայր չկա, քան ջունգլին է, որտեղ նրանք ներդաշնակվում են կենդանիների և բույսերի հետ։ Ցեղի կանայք կրծքով կերակրում են ոչ միայն իրենց երեխաներին, այլև վայրի կենդանիների ձագերին։

Ավաները հագուստ չեն կրում, որպես զենք օգտագործում են աղեղ ու նիզակ, ապրում են կավով ու աղյուսով պատրաստված փոքրիկ տնակներում։ 6-7 տարեկան երեխաները մեծահասակի նման որսորդությամբ են զբաղվում։ Մի քանի ժամվա ընթացքում ավաները կարողանում են իրենց համար տնակ կառուցել, ապա՝ օրեր անց, տեղափոխվում են այլ վայր և նորը կառուցում։

Այսօր ավա ցեղում կա 400 մարդ, որոնցից գրեթե բոլորը բնակվում են Մարանյան նահանգում։ Սակայն նրանք, ովքեր մինչ օրս քոչվորությամբ են զբաղվում և ավանդական կենսակեպ վարում, շատ ավելի քիչ են։ Այն, թե ինչպես են այս ցեղի կանայք վերաբերվում կենդանիներին՝ իրենց սեփական երեխաների նման, ցույց է տալիս, թե որքան բարի են նրանք ու մոտ բնությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել