Evocabank-ը յուրահատուկ կերպով նշեց իր 3 և Բանկի հիմնադրման 30-ամյակը՝ Հայաստանում առաջին անգամ կազմակերպելով լուսային դրոն շոու:

Սեպտեմբերի 19-ին 300 դրոն միաժամանակ լուսավորեցին գիշերային Երևանի երկինքը՝ կազմելով գեղեցիկ երկրաչափական պատկերներ և շնորհավորելով Evocabank-ի տարեդարձը:

Շոուն տեղի ունեցավ Մայր Հայաստան արձանի հարթակից 200մ բարձրության վրա և տեսանելի էր Երևանի գրեթե ողջ տարածքից:

«Որոշեցինք Evocabank-ի տարեդարձը նշել յուրահատուկ կերպով՝ կիսելով մեր տոնը բոլորի հետ և տոնական տրամադրություն փոխանցելով մեր համաքաղաքացիներին: Գործընկերների և հաճախորդների մասնակցությամբ փակ միջոցառման փոխարեն, ինչպես միշտ, որոշեցինք տարբերվել և կազմակերպել միջոցառում, ինչպիսին Հայաստանում դեռ երբևիցե տեղի չէր ունեցել` դրոններով մեծ լուսային շոու։ Ուրախ ենք, որ Evocabank-ի շնորհիվ մեր համաքաղաքացիները նույնպես հնարավորություն ստացան վայելելու աշխարհում շատ թրենդային և տեխնոլոգիական բարդ լուծումներ կիրառող drone light show Երևանի երկնքում: Հետևելով շոուն դիտելու համար հավաքված, փողոցում զբոսնող և անակընկալի եկած ականատեսների արձագանքին ու էմոցիաներին, սոցիալական ցանցերում տարածած հազարավոր լուսանկարներին և հոլովակներին` կարծում ենք, որ մեզ հաջողվեց մարդկանց տոնական տրամադրություն փոխանցել»,- նշել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը։

«Ինչ վերաբերում է Սարալանջի տարածքում չոր խոտածածկի բռնկմանը, ինչը որոշ լրատվամիջոցներ կապել են Evocabank-ի միջոցառման հետ, տեղեկացնում ենք, որ հրավառությունն իրականացվել է մասնագիտացված կազմակերպության կողմից` անվտանգության բոլոր պահանջների պահպանմամբ, hամապատասխան մարմինների ներկայությամբ, որոնք էլ անմիջապես արձագանքել են և կարճ ժամանակում մարել բռնկումը։ Անկախ բռնկման հանգամանքներից՝ Evocabank-ը կդիմի Երևանի քաղաքապետարան` չոր խոտածածկի հատվածում  ծառատունկ իրականացնելու առաջարկով»,-նշել են Բանկից։

Evocabank-ն արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: 2017թ.-ից Բանկը ներկայացավ նոր բրենդով, նոր՝ mobile first բիզնես մոդելով և EvocaTOUCH նոր հավելվածով:

Բանկը վերջին 3 տարիների ընթացքում կոտրել է բազմաթիվ կարծրատիպեր՝ դարձնելով իրականությունն ավելի վառ և ժամանակակից։ Ներկայացվել են ֆինանսական համակարգում մի շարք նորամուծություններ, ինչպիսիք են՝ Հայաստանում առաջին ամբողջովին օնլայն գործընթացով SingleTOUCH վարկատեսակը, բանկոմատից անքարտ կանխիկացման հնարավորությունը, օնլայն ապառիկ ծառայությունը, EvocaBot` առաջին վճարային բանկային բոտը, արհեստական բանականությամբ բիոմետրիկ նույնականացման համակարգը և այլն։

Evocabank-ը 4-րդ տարին անընդմեջ  ճանաչվում է Լավագույն թվային բանկը Հայաստանում Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից: 

       

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել