Թամփը հայրտարարել է, որ շուտով կստորագրի հայրենասիրական դաստիարակությունը խթանող ազգային հանձնաժողով ստեղծելու մասին հրաման: Այն կոչվելու է «1776 հանձնաժողով»:

Հանձնաժողովը կխրախուսի մանկավարժներին երեխաներին սովորեցնել ամերիկյան պատմության հրաշալի էջերի մասին: Ծրագիրը նվիրված է ԱՄՆ հիմնադրման 250-ամյակին: Ի դեպ, Թրամփն այս հայտարարությունն արել է ԱՄՆ Ազգային արխիվում Սահմանադրության օրվա տոնակատարության ժամանակ:

Ընդհանրապես ԱՄՆ-ում խոր հարգանք կա Սահմանադրության նկատմամբ, և ընդունումից ի վեր այն ամեն պատեհ ու անպատեհ առիթով չի խմբագրվել: Հետաքրքրական է, որ, ի տարբերություն այլ լիբերալ իշխանությունների, Թրամփը դպրոցներում հայրենասիրական առարկաները կարևորագույն նախաձեռնություն է համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել