Հեղափոխությունները միշտ բերում են ապակայունացում, դա աքսիոմ է: Հայաստանում տեղի ունեցածը հեղափոխություն էր, թե ոչ՝ փիլիսիփոյական խնդիր է:

Մի կողմից այն ոչ մի արժեքային փոփոխություն մեզ չբերեց, և այդ առումով այն դժվար է դա հեղափոխություն անվանել, սակայն այն բերեց ապակայունացում և ամենաթողություն և այդ առումով այն կարելի անվանել հեղափոխություն:

Հեղափոխությունների ժամանակ հատկապես տեսանելի է դառնում հանրության լուռ ու պահպանողական մեծամասնության և աղմկոտ ու ագրեսիվ փոքրամասնության բաժանումը:

Երբ ամենաթողությունն ու տգետ կադրերի դեմագոգիան արդեն անտանելի են դառնում, լուռ մեծամասնությունը սկսում է կարգ ու կանոն և կանխատեսելի կառավարում պահանջել:

Այսօրվա Հայաստանի քաղաքական դիսկուրսի ողջ իմաստը դա է. մարդիկ հոգնել են աղմկոտ դեմագոգներից ու պահանջ ունեն գրագետ, կանխատեսելի ու վստահելի կառավարման:

Եթե արմատապես պարզենք իրավիճակը, ապա սա է այսօրվա պահանջը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել