Pastinfo.am-ը գրում է.

«Ուսանողների դիմումը փոխանցվել է աշխատակազմ և ես խնդրել եմ, որպեսզի ուսումնասիրեն, թե ինչ առաջարկներ կան այդ դիմումի մեջ,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասել է ԿԳՄՍ նախարարը:

Հիշեցնենք՝ ԵՊՀ ուսանողները երեկ քայլերթ են իրականացրել՝ պահանջելով վարձերի մասնակի փոխհատուցում եւ ավելի քան 5000 ստորագրությամբ խնդրանք-պահանջագիր փոխանցել։

Պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք նախարարությունն ընդառաջելու է ուսման վարձի վճարման հետ խնդիր ունեցող ուսանողներին, ովքեր երթով դիմել էին նախարարին՝ խնդրելով վերանայել հարցը, նա նշել, որ՝ «Հարցով պայմանավորված, եթե դրա անհրաժեշտությունը լինի, մենք ուսանողների հետ նաև առանձին քննարկում կունենանք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել