Pastinfo.am-ը գրում է.

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը հայտարարել է, թե նախատեսում են Հայաստանում բենզալցակայանների լցարկիչը առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ կապել հսկիչ դրամարկղային մեքենային: 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի՝ ՀԴՄ կտրոններին առնչվող հարցին ի պատասխան նա մեկնաբանել է. «Մենք նախատեսում ենք բենզալցակայանների լցարկիչն առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ կապել ՀԴՄ տրամադրող սարքի հետ: Ավտոմատացված համակարգ ենք ստանալու առաջիկայում, որ լիցքավորելու դեպքում միանգամից ՀԴՄ կտրոն տպվի և տրվի հաճախորդներին»: Սակայն Ասոյանը չկարողացավ ասել, թե երբ դա կիրագործեն:

Հիշեցնենք՝ ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը նախատեսում է տեսչական մարմին տրամադրել օպերատիվ վերահսկողական գործիքակազմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել