Դերասանուհի Մերլին Մոնրոյին համարում են կանացիության և սեքսուալության էտալոն։ Սակայն անգամ նա գրավելով շատտղամարդկանց, ուներ որոշ թերություններ։ Ճիշտ է՝ այդ թերությունների մասին քչերը գիտեին, քանի որ Մերլինը կաողանում էր դրանք խնամքով թաքցնել։

Օրինակ՝ Մերլին Մոնրոն իր գլխավոր թերություններից մեկը համարում էր որովայնի վրա գտնվող մեծ սպին, որն առաջացել էր լեղապարկի հեռացման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այն ամեն կերպ փորձում էր թաքցնել։ Երբ նա պետք է նկարահանվե բաց տեսարաններում, կրեր լողազգեստ, փորձում էր ուժերի ներածին չափով թացքնել այդ սպին՝ կա՛մ բարձր լողազգեստներ էր կրում, կա՛մ խնդրում էր մշակել լուսանկարները, կա՛մ պահանջում էր գրիմ անել ու փակել սպին։ Սակայն գաղտնիքը բացահայտվեց այն ժամանակ, երբ լուսանկարիչներից մեկը վաճառեց դերասանուհու լուսանկարները նրա մահից հետո։

Մերլինի թերությունը, որի մասին շատերը գիտեին, ոչ արտահայտիչ կզակն էր։ Կինը ցանկանում էր լուսանկարներում ներդաշնակ տեսք ունենալ, սակայն փափուկ ու մանկական տեսք ունեցող կզակը խանգարում էր նրան։ Մերլինը որոշեց դիմել պլաստիկ վիրաբուժության օգնությանը, և վիրաբույժներն այդ ժամանակների համար ամենաբարդ վիրահատություններից մեկը կատարեցին։ Խնդիրը որոշ ժամանակով լուծվեց, սակայն հետագայում իմպլանտի անորակության պատճառով Մերլինը ստիպված եղավ կրկնակի վիրահատություն կատարել։

Աչքերի թեթև շլության պատճառով ռեժիսորներն ի սկզբանե Մերլինին անգամ լուրջ չէին ըդունում և հրաժարվում էին նրան լուսանկարելուց։ Սակայն գեղեցկուհին չհանձնվեց։ Նա անդադար փորձեր էր անում հայելու դիմաց, ճիշտ տեսնակյուններ ու դիրքեր ընդունում, որոնք կթաքցնեին նրա շլությունը։ Եվ դա վերջիվերջո ստացվեց։

Մերլին Մոնրոն նաև թեթև կակազում էր։ Նա չէր կարողանում հանգիստ արտաբերել երկար մենախոսություններ, այդ իսկ պատճառով էլ դերասանի կարիերան մեծ վտանգի տակ էր։ Սակայն այս դեպքում ևս շիկահերը չհանձնվեց, այլ ստեղծեց խոսելու սեփական ձևը. նա նախադասություններն արտաբերում էր երկարացնելով և մի փոքր խռպոտությամբ։ Այդպես նրան հաջողվում էր ոչ միայն թաքցնել կակազելը, այլև յուրահատուկ կրքոտություն էր հաղորդում Մերլինին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել